Էկո-պլանտ գյուղատնտեսության զարգացման հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2016թ.-ին: Գործունեությունը ծավալում է գյուղատնտեսության ոլորտում՝ նպադակ ունենալով իր նպաստը բերել Հայաստանում բնապահպանորեն մաքուր (օրգանական) գյուղատնտեսական արտադրության զարգացման և տարածման գործին:
Էկո-պլանտ ՀԿ թիմը կազմված է փորձառու և երիտասարդ մասնագետներից, որոնք քայլ առ քայլ հաջողություններ են գրանցում իրենց նպատակների իրականացման ճանապարհին: Կազմակերպության նախագահը և մասնագիտական կազմի ղեկավարն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ, տ.գ.թ. Կարեն Մինասյանը: Կազմակերպության հիմնադիրներ և ղեկավար կազմի ներկայացուցիչներ են հանդիսանում նաև՝
- Տնտեսագետ, ֆինանսական հարցերով պատասխանատու Արգամ Անթանյանը
- Աշխարհագետ-բնապահպան, ԵՊՀ դոցենտ, տ.գ.թ.՝ Նարեկ Հարությունյանը
- Քիմիկ-բնապահպան, մասնագիտական կազմի ներկայացուցիչ՝ Լիանա Փափախչյանը
- Քիմիկ-տեխնոլոգ, մասնագիտական կազմի ներկայացուցիչ՝ Աննա Մինասյանը
