1. Հասարակական կազմակերպությունն Իր գործունեությունը սկսել է «Կենսատեխնոլոգիական լուծումներ դեպի կայուն և արդյունավետ օրգանական գյուղատնտեսություն» ծրագրի իրականացմամբ, որը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի Գլոբալ Բնապահպանական Հիմնադրամի ՓԴԾ-ի ֆինանսավորմամբ և ENPARD ծրագրի համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվել է հետևյալ գոծողություններով
- Սեմինարների կազմակերպում
- Կենսախթանիչ հեղուկ պարարտանյութի արտադրամասի հիմնում և արտադրություն
- Կենսահեղուկ-պարարտանյութի արտադրություն
- Մինչև 250 հա տարբեր մշակաբույսերի փորձնական եռափուլ պարարտացում և ցանքսից առաջ սերմացուների մշակում (խոնավացում)
- Արդյունքների գնահատում-ամփոփում
- Շահառու կողմերի հետ գործունեության շարունակություն
2. Գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման նոր մեթոդների և տեխնոլոգիաների վերաբերյալ խորհրդատվություն
3. Մշակաբույսերի և հողերի բազմաբնույթ անալիզների իրականացում
4. Հիդրոպոնիկ տեխնոլոգիաների մշակում և սպասարկում
